շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։

Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։

Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։

Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։

Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն»,-ասված է շնորհավորական ուղերձում։

  • Կիսվել: