Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության առկա մակարդակը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանին:
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը:
Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:


