կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի առաքելությունը մեր երկրում

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի առաքելությունը մեր երկրում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները:

  • Կիսվել: