երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության մի խումբ դեսպանների

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության մի խումբ դեսպանների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է հայազգի դիվանագետ, ԽՍՀՄ և ՌԴ դեսպան Պողոս Ակոպովին և նրա ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԽՍՀՄ և ՌԴ դեսպանների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել Ալեքսանդր Աքսենյոնոկը, Անդրեյ Բակլանովը, Օլեգ Օզերովը, Էդուարդ Մալայանը, Վլադիմիր Կազիմիրովը, Վլադիմիր Մորոզովը, Էնվարբիկ Ֆազելյանովը, Սերգեյ Ակոպովը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդման և երկու երկրների ամենատարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացման գործում:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պողոս Ակոպովին ծննդյան առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ:

Հանդիպման մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել հանդիպման համար և նշել, որ հանդիպումն ինքնին աննախադեպ է:

 

  • Կիսվել: