երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
 
Հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։
 
 
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության և կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին և տարածաշրջանային իրողություններին։

  • Կիսվել: