Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան՝ ամփոփ (տեսանյութ)
Ամփոփ՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահն իր գործընկերոջ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ներկա է գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ, ինչպես նաև «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն:
Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիայում հանդես է եկել դասախոսությամբ՝ ընդգծելով մշակույթի, տեխնոլոգիաների և կառավարման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության կարևորությունը:
Հանրապետության նախագահն այցի շրջանակում հանդիպել է նաև Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: