շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը մեր զինվորը անգամ ցանկություն  չի ունենալու դիմադրել. Ս. Սարգսյան

Վաղը մեր զինվորը անգամ ցանկություն չի ունենալու դիմադրել. Ս. Սարգսյան

Պատերազմը լինում է կողմերի միջեւ, որոնք գոնե ինչ-որ չափով... համարժեք բառը չեմ ուզում օգտագործել, որը հնարավորություն կտա ռազմական երկար գործողություններ: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես դժվարանում եմ ասել մեր բանակի ռեսուրսի չափի մասին, որովհետեւ ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ չկա էդ կամքը, ուղղակի մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է:

Երբ քո թշնամու պահանջով դու շատ արագ ժամերի ընթացքում խոստանում ես, որ հեսա հետաքննություն կիրականացնես եւ մեղավորներին կգտնես ինչ-որ մի կրակոցի համար, վաղը, մյուս օրը, երբ ադրբեջանցիները ճնշեն, մեր զինվորները նույնիսկ ցանկություն  չեն ունենալու դիմադրել, որովհետեւ դրա համար էլ կարող են հետաքննություն անցկացնել, պատժել եւ այլն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իրենց մեղադրում են, որ 20 տարում պատշաճ կահավորում չեն իրականացրել առաջնագծի, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենակ դա չի, ասում են՝ մենք 20 տարի զենք չենք ունեցել, զինամթերք չենք ունեցել, ոչ մի բան չենք ունեցել, բայց բանից պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն, հետո ցույց տան, որ մեր դիրքերը պատշաճ կահավորված չեն: Իհարկե, դիրքերը պատշաճ կահավորված են եղել: Մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսպիսի ողբերգական հետեւանքներ չունենալու համար: Դուք մի լսեք մարդկանց, որոնք բանակից ոչինչ չեն հասկանում: Դուք ընթերցո՞ւմ եք դրսի փորձագետների կարծիքները, թե՞ սրանք ինչ ասում են՝ հալած յուղի տեղ ընդունում եք»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ իշխանությունները դիրքերը կահավորում են, աննախադեպ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, նա արձագանքեց. «Դուք էլ ասեք»:

  • Կիսվել: