երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վաղը լավ լուր ենք ունենալու. Գնում եմ Գյումրի՝ հասկանանք. Շիրակի նորանշանակ մարզպետ

Վաղը լավ լուր ենք ունենալու. Գնում եմ Գյումրի՝ հասկանանք. Շիրակի նորանշանակ մարզպետ

Ես մի տարի Գյումրու փոխքաղաքապետ եմ աշխատել, խնդիրներին շատ լավ տեղյակ եմ, մարզի խնդիրներից էլ տեղյակ եմ, քանի որ երկու տարի պատգամավոր եղած ժամանակահատվածում մեր համայնքների ղեկավարների հետ աշխատել եմ: Այդ մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Ամենագլխավոր խնդիրներից մեկը անօթևանների խնդիրն է, երկրաշարժից հետո մինչև հիմա կան մարդիկ, որոնք ցավոք բնակվում են տնակներում: Մենք ոնց որ թե վաղը լավ լուր ենք ունենալու նաև վթարային շենքերի հետ կապված: Ես հիմա գնում եմ Գյումրի, այնտեղ խորհրդակցություն ենք ունենալու ու կառավարությունով նաև մեր գործընկերների հետ քննարկում ենք ունեցել, վթարային շենքերի հարցում լավ լուր ենք ունենալու: Հիմա  չեմ ուզում շտապել, հասնեմ այնտեղ հասկանանք ինչ իրավիճակ է, մեր քաղաքացիները կիմանան»,-ասաց նա:

  • Կիսվել: