ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների. Սաղաթելյան

Վաղը կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց:

Նշենք, սակայն, որ հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը եւ գիշերելու է հրապարակում։

ՀՅԴ ԳՄ անդամ, ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց. ՛՛Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում՛՛: 

Նա տեղեկացրեց, որ վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։

՛՛Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների՛՛,-նշեց Սաղաթելյանը։

 

  • Կիսվել: