շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վաղը կարևոր օր է. Սամսոնյանը՝ Սաֆարովի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Վաղը կարևոր օր է. Սամսոնյանը՝ Սաֆարովի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու օրինականության վերաբերյալ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա հիշեցրել է, որ հայցը ներկայացվել էր դեռևս 2013 թվականին։

''Վաղը կարևոր օր է'',-գրել է պատգամավորը:

 

 

 

  • Կիսվել: