շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու շարժման մասին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու շարժման մասին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին նրա ծննդյան կապակցությամբ:
 
Այցի ժամանակ նա պատասխանելով լրագրողների հարցերին` մասնավորապես հավաստել է, որ ընդդիմադիր շարժումը հաջողելու է. "Իհարկե հաջողելու է. վաղը չէ մյուս օրը դուք կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այս մասին",- նշել է Սարգսյանը:
 
Նա հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, նշելով, որ այլևս երբեք չի անդրադառնալու նրան. Ալիևին իր համար գոյություն չունի:
 

  • Կիսվել: