չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը. Աշոտյան

Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ կոչ անելով վաղը միանալ ընդդիմության անհնազանդության ակցիաներին:

«Հարգելի հայրենակիցնե՛ր,

Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը։

Եթե կարող եք եւ որոշել եք մասնակցել հակապետական ռեժիմի դեմ մեր հերթական գործողություններին, բայց դեռ չեք կազմակերպվել կամ ինքնակազմակերպվել, կարող եք միանալ ինձ եւ մեր համախոհների խմբին։

Կսպասեմ ձեզ վաղը 07:40-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարեւանությամբ։

Արի’, որ #գնա’։

#Գնա’, որ ապրե’նք»,-ասված է Աշոտյանի կոչում:

  • Կիսվել: