հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հանդիպումը։

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։

Վ․ Հարությունյանը զրույցի ընթացքում բարձր է գնահատել ռուսաստանցի խորհրդարանականների ներդրումը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Երկու երկրների միջև փոխգործակցության խորացման համատեքստում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Իր հերթին Կ․Կոսաչյովը շեշտել է պրոֆիլային հանձնաժողովների մակարդակով երկու երկրների խորհրդարանականների միջև կանոնավոր հանդիպումներ անցկացնելու փորձի շարունակման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև մշակութային և հումանիտար համագործակցությանն, ինչպես նաև երկու երկրների ազգային համայնքների հետագա աջակցությանն ուղղված պայմանների ստեղծմանն առնչվող հարցերին։

  • Կիսվել: