հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուզում է 107 անգամ հարցը տաք, այդ հարցն ուրիշ պատասխան չունի. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին

Ուզում է 107 անգամ հարցը տաք, այդ հարցն ուրիշ պատասխան չունի. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին

«Վերջին վեց ամիսներին ձեր խմբակցությունն անընդհատ մեզ ասում էր՝ հերիք է գնաք նախկին, մենք մի օր հավաքվեցինք, ասացինք՝ այս ժողովուրդն իսկականից ճիշտ է ասում էլի, հերիք է այդ նախկինը, եկեք փակենք այդ թեմաները: Երբ մենք այդ որոշումը կայացրել ենք, հիմա դուք եք անընդհատ գալիս, էլի մեզ տանում եք այս ժամանակ էս եղավ, էս եղավ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը. «Վերադառնանք 2018 թվականի ապրիլի 17 այստեղից Սերժ Սարգսյանն ասում է հետևյալը, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի: Ուզում է 107 անգամ հարցը տաք, այդ հարցն ուրիշ պատասխան չունի: Կարող եմ երաշխավորել, որ մեր վարած բանակցությունները մաքսիմալ փաստագրված են և արխիվացված պետական ինստիտուտներում: Վստահ եմ, որ հրապարակային մեր խոսույթում շատ ավելի շատ տեղեկություն կա, քան այդ թղթերում»:

  • Կիսվել: