երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել Նոյեմբերյան քաղաքին, գյուղերին. Տավուշի մարզպետ

Ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել Նոյեմբերյան քաղաքին, գյուղերին. Տավուշի մարզպետ

Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 

«Այսօր համայնքապետարանի հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»,- գրել է Հայկ Չոբանյանը։
 

 

 

  • Կիսվել: