ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում․ Վլադիմիր Գասպարյան

Ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում․ Վլադիմիր Գասպարյան

Կարծում եմ, որ ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում:  Այս մասին այսօր   «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հաջակցություն եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 «Ես կարծում եմ, որ ոչ թե ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում»,-ասաց Գասպարյանն՝ անդրադառնալով ոստիկանական գործողություններին։

Խոսելով ոստիկանությանը Շուշի տանելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ գիտի՝ ինչ է կատարվել, և պատասխան է պահանջելու։

«Չէի ասի՝ ոստիկանությանը խաբեությամբ տարել են, բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում և մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկանների են ծեծում, դա այդ հոգու փառավորվելու շարունակությունն էր: Իհարկե, դրա համար ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,-ասաց նա և նշեց, որ թաքցրել են զոհված ոստիկանների թիվը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի ենթադրյալ առաջարկությանը, Գասպարյանը ասել է. «Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է և երկրորդ, և երրորդ նախագահների ժամանակ։ Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ Դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»։

 

  • Կիսվել: