ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուշադիր հետևում եմ ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. ԵԽ գլխավոր քարտուղար

Ուշադիր հետևում եմ ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և կողմերին զսպվածության կոչ է արել։

Նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Ես ուշադիր հետևում եմ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում։

Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան՛՛:

Բուրիչը նաև նշել է, որ ՛՛ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ՛՛:

Բուրիչի հայտարարությունը՝ այստեղ:

 

  • Կիսվել: