երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուրուգվայի ԱԳՆ Չավուշողլուի հայատյաց վարքագծի վերաբերյալ բացատրություններ տալու

Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուրուգվայի ԱԳՆ Չավուշողլուի հայատյաց վարքագծի վերաբերյալ բացատրություններ տալու

Այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշողլում Ուրուգվայում «Գորշ գայլերի» ազգայնական ժեստն է ցույց տվել ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության ցույց անող հայերին Ուրուգվավի Արտգործնախարարությունը Թուրգիայի դեսպանին կանչել է ԱԳՆ բացատրություններ տալու։

Նշենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որ ճամաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Ի դեպ առաջին անգամ այս տարի Ստամբուլում արգելվել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումը և դա Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած երկխոսության ֆոնին։

Հատկանշական է, որ այսօր նախագահ Բայդենը իր ուղերձում վերահաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող իր թեզը, իսկ Ստամբուլը անվանել Կոստանդնոպոլիս։

  • Կիսվել: