Ուրուգվաը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում: Այս մասին ասված է Ուրուգվայի Արտաքին գործերի նախարարության տարածել է հայտարարության մեջ:
«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման ձեռքբերումը և խրախուսում է այս համաձայնագրի շուտափույթ ստորագրումը` երկու ժողովուրդների և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։