չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց կան նաև դիվանագետներ, որոնք աշխատում են հին ռեժիմով՝ վիզը ծռած, խեղճացած․ Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին

Ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց կան նաև դիվանագետներ, որոնք աշխատում են հին ռեժիմով՝ վիզը ծռած, խեղճացած․ Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին

Հայաստանի արտաքին քաղաքականություն ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է, այսօր Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցերին։

Վարչապետի խոսքով, արտաքին քաղաքականության փոխվելն ու ստեղծվելը միանգամայն տարբեր բաներ են, քանզի այլ է, երբ երկիրը իրեն դիրքավորել է որպես «ճ կլասի երկիր» և այլ բան է, երբ արտաքին քաղաքականությունում ներկայացվում են ՀՀ ժողովրդի շահերը։

«Հայաստանն հիմա ասում է՝ մեր դիրքորոշումների հետ հաշվի նստեք և խոսեք հարգանքով, այնպես, ինչպես մենք ենք մեր գործընկեր երկրների դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերում հարգանք, բացառիկ հարգանք։ Մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կցուցաբերվի մերև դիրքորոշումների նկատմամբ։ Բայց այդպես էլ կա, որովհետև պարզապես չկա հնարավորություն այդպես չվերաբերվելու», - հայտարարեց վարչապետը։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ այս ամենը ունի ռիսկեր, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում Հայաստանը և ինչպես է դիրքավորվում։

«Մենք ուզում ենք դիրքավորվել այսպե՞ս՝ ձեռքներս գլխիս պահած, ցույց տալով՝ մի խփեք մե՞զ, թե մենք ուզում ենք դիրքավորվել որպես մի երկիր, որը անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել հարվածներ և անհրաժեշտության դեպքում տալ նաև հակահարվածներ, հարաբերություններում չլինել կոնֆլիտային, լինել հարգալից։ Իմ դիրքորոշումը այս երկրորդն է, այլ կերպ չեմ էլ պատկերացնում, մնացածը նյուանսներ են», - հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով իր այդ դիրքորոշումը դիվանագիտական կորպուսի կողմից ընդունելի լինել չլինելուն, նա հայտարարեց․ «Մեր դիվանագիտական կորպուսը այս դիրքորոշումը չի ընդունել ու չի իրականացնում։ Ասածս չն նշանակում, որ բոլորը չեն ընդունում: Բայց նաև ասեմ, որ լուրջ ու շատ պրոֆեսիոնալ հատված դա ընդունում է։ Բայց կա նաև հատված, որ ես ակնհայտ տեսնում եմ՝ իրենք սովոր են հին ռեժիմում աշխատեու ոճին։ Իրենք սովոր են վիզը ծռելուն ու հնարավորինս խեղճացած աշխատելուն, գնալ ու բոլորից ինչ-որ բան աղերսելուն։ Սա իմ գնահատականն է իրավիճակին»։

  • Կիսվել: