չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ունենք աճի կայուն տեմպ, «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու․ Թորոսյան

Ունենք աճի կայուն տեմպ, «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ու հայտնել, որ վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվով ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում։

Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:

Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների:

  • Կիսվել: