ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ում մենք չենք կարողացել դատել, դուք ձեր քվեարկությամբ դատեք, դա էլ է դատ. Փաշինյան

Ում մենք չենք կարողացել դատել, դուք ձեր քվեարկությամբ դատեք, դա էլ է դատ. Փաշինյան

Մենք ձեզ տալիս ենք հնարավորություն հունիսի 20-ին դատել բոլոր այն մարդկանց, ում մենք չկարողացանք: Այս մասին Վայոց Ձորում այսօրվա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին:

«Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է լինի անառարկելի, և ում մենք, ըստ ձեզ, չենք դատել, հենց դուք հունիսի 20-ին կկարողանաք դատել, դուք ունեք այդ հնարավորությունը: Դուք մեզ էլ դատելու հնարավորություն ունեք, մեր ճակատագիրը ևս հանձնում ենք ձեզ, քանի որ դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: