ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ում է նախկինում սպառնացել Նիկոլայ Բաղդասարյանի գործով կալանավորված անձը. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)

Ում է նախկինում սպառնացել Նիկոլայ Բաղդասարյանի գործով կալանավորված անձը. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)

2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ինչպես հայտնի դարձավ, կալանավորված անձը Արթուր Ալեքսանյան է: Իսկ ով է նա: ArmLur.am-ին հայտնի դարձա , որ Արթուր Ալեքսանյանը Մալաթիա վարչական շրջանի գրադարանի տնօրեն Անուշ Գալստյանի ամուսինն է, որն ամիսներ առաջ հայտնվել էր սկանդալային պատմության կիզակետում:

Մասնավորապես,  2020 թվականի փետրվարի 25-ին գրադարանում մեծ աղմուկ էր բարձրացել, գրադարանի նորանշանակ տնօրեն Անուշ Գալստյանը մի քանի աշխատակիցների ազատել էր պաշտոնից, իսկ ահա Գալստյանի ամուսին Արթուր Ալեքսանյանը գնացել էր գրադարան եւ սպառնացել էր կոտրել  աշխատակիցների ոտքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: