երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուկրաինական ճգնաժամը չի ազդի ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի ակտիվության վրա, և ռուս խաղաղապահները մտադիր չեն լքել տարածաշրջանը. փորձագետ

Ուկրաինական ճգնաժամը չի ազդի ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի ակտիվության վրա, և ռուս խաղաղապահները մտադիր չեն լքել տարածաշրջանը. փորձագետ

Ուկրաինական ճգնաժամը չի ազդել եւ չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության վրա: Այս մասին «Իրավիճակը Հարավային Կովկասում և ռուս-հայկական համագործակցության հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ  հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ պատասխանելով InfoPort.am-ի հարցին։

Նրա խոսքով, դրա վկայությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա, որի ընթացքում, փորձագետի կարծիքով, առանցքային հարցը լինելու է հենց ղարաբաղյան կարգավորումը:

«Ուկրաինական ճգնաժամը մի դրվագ է, որը չի ազդել եւ չի ազդի այլ տարածաշրջաններում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակտիվության վրա», - նկատել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ իր խաղաղապահներին հետ կանչել Ղարաբաղից։

Քաղաքագետի կարծիքով, եթե ռուս խաղաղապահները հեռանան տարածաշրջանից, ապա պատերազմ կլինի նաև Հայաստանի սահմաններից ներս՝ դրանում Թուրքիայի զորքերի անմիջական ներգրավմամբ:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի ակտիվացման մասին՝ Միխեեւը նշել է, որ հատուկ հույսեր չի կապում Ժնեւի գործընթացի հետ:

«Վերջերս Բրյուսելում հանդիպում է եղել, ի՞նչ նոր առաջարկ է արել Շառլ Միշելը կողմերին։ Համենայնդեպս, ես չեմ լսել, որ նա ինչ-որ նոր բան առաջարկի»,- ամփոփեց փորձագետը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: