հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինայում մասնակցել եմ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին․ քննարկել ենք Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները․ ՔՊ-ական պատգամավոր

Ուկրաինայում մասնակցել եմ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին․ քննարկել ենք Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները․ ՔՊ-ական պատգամավոր

Փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել եմ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Բյուրոյի նիստում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների ու ռազմագերիների հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպել եմ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի և Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ՝ քննարկել խորհրդարանական վեհաժողովի դերը հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցում:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին և ԱԳ նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:

Բյուրոյի անդամների հետ այցելել եմ նաև Մոշչուն (Բուչա)` ծանոթացել պատերազմի հետևանքներին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»,-գրել է նա։

  • Կիսվել: