երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ

Ուժգորոդում գործարար համաժողովին մասնակցող դեսպան Վ. Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել էր Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանում և մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պատմել է դեսպանատան գործունեության մասին: Հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։

Դեսպանն ու հանդիպմանը մասնակցող դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը ծանոթացան Զակարպատիեում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, պատասխանեցին հարցերին:

Նրանք վստահեցրեցին հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:

  • Կիսվել: