Ուկրաինայում «Բայրաքթարներն» ընկնում են սարսափելի ուժով․ Սատանովսկին ՝ Մոսկվա-Կիեւ երկխոսությունում թուրքական միջնորդության մասին
Թուրքական իշխանությունների դիվանագիտական ջանքերը բավական «մորթապաշտական» շահեր են հետապնդում և պայմանավորված է Կիևի և Անկարայի սերտ ռազմատեխնիկական համագործակցությամբ։ Այս մասին SputnikArmenia-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Ըստ քաղաքագետի՝ Էրդողանը շահագրգռված է ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրով։ Թուրքիայի նախագահն համալրին իրենով է արել՝ Զելենսկու հետ կնքած պայմանագրի օգնությամբ։
«Սակայն «Բայրաքթարներն» ընկնում են, դա խոչընդոտում է ԱԹՍ-ի առաջխաղացմանը։ Իսկ նրանց վրա մեծ խաղադրույքներ էին կատարվում։ Չէ՞ որ դա Թուրքիայի նախագահի ընտանեկան բիզնեսն է։ Պատահական չէ, որ նրանք ղեկավարում են նրա փեսան»,- նշել է Սատանովսկին։
Քաղաքագետի խոսքով ռուս հասարակությանը զայրացրել է և՛ Անկարայի միջնորդությունը և՛ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները։ Նրա հավաստմամբ՝ ազմական ակտիվության կրճատման մասին լուրը միանշանակ չընդունվեց, շատերը դա համարեցին հետքայլ դիրքորոշումներից և ռուսական շահերից»։
«Շատերին անհասկանալի է, թե ինչպես եւ ինչու է Թուրքիան հայտնվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «հարց լուծողի» դերում: Անկարան իրեն չվերաբերվող գործի մեջ է մտնում։ Թուրքիան վերջին երկիրն է, որը կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում»,- ընդգծել է Սատանովսիկն։



