շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի նախագահի այցը մեր երկիր վտանգներ պարունակո՞ւմ է, թե ոչ․ պատասխանում է ՔՊ-ական պատգամավորը

Ուկրաինայի նախագահի այցը մեր երկիր վտանգներ պարունակո՞ւմ է, թե ոչ․ պատասխանում է ՔՊ-ական պատգամավորը

ԱԺ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություն չունի։ Ենթադրում է, որ ՔՊ խմբակցության մյուս պատգամավորները ևս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Բաբկեն Թունյանը Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չի համարում, սակայն շեշտեց, որ նման այցի մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ ՔՊ խմբակցության պատգամավորը չպատասխանեց հարցին, թե Ուկրաինայի նախագահի այցը մեր երկիր վտանգներ պարունակո՞ւմ է, թե ոչ: Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների մեծ մասնագետ իրեն չի համարում։

«Բնականաբար, մտածելու տեղիք կարող է լինել, կարող է և չլինել։ Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական հետևանքները։ Ի վերջո, Ուկրաինայի նախագահն ընտրված ղեկավար է, ինչպես մյուս երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Բաբկեն Թունյանը։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ ըստ էության, ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգներ գտնել, եթե փնտրում եք․«Հակառուսական երանգներ կարող են գտնել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, ցանկացած այլ որոշումների հետ կապված»։ Բաբկեն Թունյանի խոսքով՝ եթե մենք ինքնիշխան երկիր ենք, ապա ինքներս ենք որոշում կայացնում, պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով»։

  • Կիսվել: