երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա

Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա

Մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւի վերաբերյալ երրորդ միջազգային կոնֆերանսին։

Ընդ որում՝ Զախարովան հերթական անգամ հիշեցրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Կիեւ այցի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին. «Ինքը՝ Փաշինյանը, հանդիպել է Ստեֆանչուկի հետ Գրենադայում։ Երեւանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման կարեւորագույն գործոն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: