կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինան ու Թուրքիան դատապարտել են Արցախի նախագահի ընտրությունը, իսկ պաշտոնական Երևանն ուղերձ չի հղել. Գեղամ Մանուկյան

Ուկրաինան ու Թուրքիան դատապարտել են Արցախի նախագահի ընտրությունը, իսկ պաշտոնական Երևանն ուղերձ չի հղել. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար զարմանալի է, որ պաշտոնական Երևանից շնորհավորական ուղերձ չի հղվել Արցախի նոր նախագահին:
 
Նա կարծում է, որ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին հարցը պետք է լիներ Արցախի նախագահին ողջույնի ուղերձ հղելու հարցը:
Մանուկյանը նշեց, թե որոշ երկրներ`  Ուկրաինան, Թուրքիան դատապարտել են այս ընտրությունը ու, նրա խոսքով, որքան էլ զարմանալի է` պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նախագահին չի հղվել:
 
«Ամեն դեպքում, ՀՀ ԱԺ այս բարձր ամբիոնից ցանկանում եմ ողջունել Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներին, որոնց ներկայացնող մարմինը` Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն , միասնականություն, պահի թելադրանքը ամբողջությամբ գիտակցելով` առաջին իսկ քվեարկությամբ Արցախի նախագահ ընտրեց  Սամվել Շահրամանյանին: Շատ պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների, բայց Արցախում ընտրվեց  նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք»,- ԱԺ-ում հայտարարեց Մանուկյանը:

  • Կիսվել: