հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը. Ավտոնոմով

Ուկրաինան դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը. Ավտոնոմով

Լուգանսկն ու Դոնեցկը անկախ ճանաչող երկրներին որևէ օգուտ չի լինի։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Ավտոնոմովը նաև ասաց, որ Ուկրաինան շատ շնորհակալ է Հայաստանին և շատ դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը։

Դեսպանը հավելեց, որ իրենք շատ բարձր են գնահատում իրենց գործընկերների, դաշնակիցների աջակցությունը, բայց եթե դա չլինի, չի նշանակի, որ իրենք չեն կռվի։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի վերջին գործողություններից հետո եղած պատժամիջոցները դեռ սկիզբն են։ ՛՛Իսկ հետո կլինի ֆինանսական համակարգի փլուզում և այլն՛՛,- ասաց նա։

Անդրադառնալով հնարավոր այն երկրներին, որոնք կճանաչեն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, նա նշեց, որ հնարավոր է՝ դրանք լինեն դիկտատորական ռեժիմ ունեցող Կրեմլի «եղբայրները»։ «Նրանք դրանից կշահե՞ն։ Ո՛չ։ Դրանից միայն օգուտներ կքաղի Մոսկվան։ Իսկ Ուկրաինայի արձագանքը դրան անպայման կլինի»,- նշեց դիվանագետը։

Ավտոնոմովն ասաց, որ արդեն 8 տարի է՝ պատերազմական իրավիճակում են և պատրաստ են ամեն իրադրության։ Նա նշեց, որ եթե ռուսները որոշեն ընդլայնել իրենց վերահսկողության տարածքը, իրենք պատրաստ կլինեն լարմանը, ռուսական ներխուժմանը։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հայտնել է, որ պաշտոնական Երևանի օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հարցը: 

  • Կիսվել: