շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինական զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին այս կառավարության անտարբերությունը ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների նկատմամբ. Վանեցյան

Ուկրաինական զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին այս կառավարության անտարբերությունը ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների նկատմամբ. Վանեցյան

Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին մեր կառավարության անտարբերությունը սփյուռքի մեր հայության, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ մինչև այսօր մենք չունենք հստակություն, թե ինչ քայլեր է ձեռնարկել մեր արտգործնախարարությունը Ուկրաինայում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչ քայլեր են ձեռնարկել սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը և մյուս պատկան մարմինները մեր հայրենակիցների խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Չունե՞նք արդյոք մտավախություն, որ այս ամենն իր անդրադարձը կունենա, այդ թվում, սփյուռքի հետ մեր հարաբերություններում, սփյուռքի կողմից մայր հայրենիքի նկատմամբ վստահության խնդիրների հետ կապված», - նշել է Վանեցյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այս ամենին զուգահեռ «մենք ամենօրյա կտրվածքով խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայի հայերից՝ դեսպանատան արձագանքի, նրանց աշխատանքի մասին, ինչը պարզապես անթույլատրելի կեցվածք է, և պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորում»։

  • Կիսվել: