կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Թույլ մի՛ տվեք, որ ձեզ մոլորեցնեն և Երևանի կառավարումը իջեցնեն կոմունալ բաժնի մակարդակի»․ Սուրեն Պետրոսյան

«Թույլ մի՛ տվեք, որ ձեզ մոլորեցնեն և Երևանի կառավարումը իջեցնեն կոմունալ բաժնի մակարդակի»․ Սուրեն Պետրոսյան

«Որևէ ուժի հետ համագործակցությունը հնարավոր չէ, քանի որ բոլորը գործում են իշխանական օրակարգում», - Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ասել է Ժողովրդավարական համախմբում կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք կոչ են արել քաղաքական մյուս ուժերին հրաժարվել քաղաքային խնդիրներից և միավորվել հասարակությանը զորեղացնելու գործում, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ իր ճակատագրի դերակատարը ինքն է, բայց որևէ մեկը չարձագանքեց։ Հետևաբար իրենք չեն կարող որևէ մեկի հետ համագործակցել։ 

Սուրեն Պետրոսյանը նաև նշեց, որ քաղաքականությունը արժեքների և առաջնահերթյունների մասին է և երբ ասում են ընդդիմություն ենք կամ ընդդիմադիր ենք, հաճախ այս արտահայտությունները կիրառվում ենք ցույց տալու դեմ լինելը, հետևաբար ընդդիմադիր լինելու համար առաջին հերթին պետք է ունենալ ընդդիմադիր օրակարգ։

«Ցավոք, մենք շարունակում ենք հասարակությանը ներկայացնել մի պատրանք, որը իրականության հետ որևէ աղերս չունի։ Սա այն պատրանքի շարունակությունն է, որ երկար ներկայացրել են։ Մի քաղաքական խումբը ներկայացնում էր, որ հասարակությունը ժեխ է, մյուս խումբը, որ դասալիք է և սա դրա շարունակությունն է», - նշեց Պետրոսյանը։

Քաղաքապետի թեկնածուն նաև նկատեց, որ իրենց հանդիպած քաղաքացիների գերակշիռ մասի համար առաջնահերթությունը ոչ թե աղբահանությունն ու քաղաքային խնդիրներն են, այլ երկրի առաջ ծառացած քաղաքական խնդիրները։

 «Հարգելի՛ քաղաքացի, ես կարող եմ կենացներ ասել, ճառեր տիեզերական տեխնոլոգիաներ, որ բազմիցս լսել եք, բաց թույլ մի՛ տվեք, որ ձեզ մոլորեցնեն և Երևանի կառավարումը իջեցնեն կոմունալ բաժնի մակարդակի», - եզրափակեց իր խոսքը Սուրեն Պետրոսյանը։

  • Կիսվել: