ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը

Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը

Իմ հետևից եկել են մարդիկ, ինձ հետ առանձնազրույց են ունեցել և ասել, որ ես կարող եմ շարժման ուղղությունը փոխել։ Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

«Հավաքը սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան։ Ասել են ինձ արդեն հասկացար` որ կառույցից ենք, սել եմ, որ վախենալու կառույցից եք, ասել են հա։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն»,-ասել է նա 

Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ իրեն առաջարկել են վերցնել շարժման առաջնորդությունը եւ բովանդակությունը փոխել:

«Խոսակցությունը դրա մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխել։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց ինձ տանեն Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմել է նա։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ին անհետացել էր, նրա ֆեյսբուքյան էջում հայտարարեցին,որ նրան առեւանգել են, սակայն իրավապահները հայտարերցին,ո ր բերման չեն ենթարկել: Մեկ օր անց նա հայտարարեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իր հետ որեւէ պայմանավորվածություն չի կարող լինել եւ ինքն իր ուղղուց չի շեղվելու:  

  • Կիսվել: