կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում զոհված գեներալը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում Ադրբեջանի հաղթանակին

Թուրքիայում զոհված գեներալը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում Ադրբեջանի հաղթանակին

Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, ռազմական ուղղաթիռի կործանումից զոհված գեներալ Օսման Էրբաշը մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին և մեծ դեր է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին:

Բացի այդ, ըստ WarGonzo- ի, Թուրքիայում Էրբաշը համարվել է ռազմավարության այն հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդականներին հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:

  • Կիսվել: