շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի  Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր է գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկու երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03։02-ին։

Կեսարիայում ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18.22 կմ, իսկ Սեբաստիայում՝ 5կմ  խորության վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն Սարըօղլան շրջանի որոշ տներ վնասվել են։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ: 

  • Կիսվել: