Թուրքիայում գործող ռադիոկայաններից մեկի գործունեությունը դադարեցվել է եթերում հյուրի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու պատճառով
Թուրքիայում գործող «Açık Radyo» ռադիոկայանի գործունեությունը դադարեցվել է եթերում հյուրի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու պատճառով:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի ռադիոհեռարձակման կարգավորող մարմինը Açık Radyo-ի աշխատանքը դադարեցրել է հինգ օրով՝ մեղադրելով ատելություն տարածելու համար:
Հեռարձակման արգելքից օրեր անց Açık Radyo-ն կոչ էր արել ունկնդիրներին բարձրացնել իրենց ձայնը ռադիոկայանի փակման դեմ՝ ընդգծելով դրա դերը՝ որպես քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ: