չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Թուրքիայում բնակվող հայը կարող է լինել 1-ինը, որ բարձր պաշտոն ստանձնելու իրավունք է ստացել

Թուրքիայում բնակվող հայը կարող է լինել 1-ինը, որ բարձր պաշտոն ստանձնելու իրավունք է ստացել

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ), գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

Սպասվում է, որ նա առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։ Այս մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը։

1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աջարը կրթություն է ստացել Սահակյան-Նունյան հայկական միջնակարգ դպրոցում և «Ըշըք» լիցեում։ 2020-ին ավարտել է Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 

Այսպիսով, պոլսահայ փաստաբան Բերք Աջարը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում կլինի առաջին հայը, որը կզբաղեցնի նման պաշտոն։

  • Կիսվել: