հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայից արձագանքել են Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիայից արձագանքել են Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը:

Ըստ թուրք դիվանագետի՝ սա պատմական իրողությունները «խեղաթյուրելու» փորձ է։

«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- ապրիլի 24-ին Twitter-ում գրել է Չավուշօղլուն։


 

  • Կիսվել: