չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի ներկայությունը՝ ապակայունացնող գործոն. «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիայի ներկայությունը՝ ապակայունացնող գործոն. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը լուրջ ազդակ էր այն մասին, որ այս զույգը ցանկացած պահի կարող է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները: Պարզ է, որ Թուրքիան չի հրաժարվում  տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնելու ձգտումից: Դա չի բխում տարածաշրջանի որեւէ պետության շահերից, քանի որ խախտում է այնտեղ առկա ձեւաչափերը եւ հավասարակշռությունը: Մյուս կողմից էլ վերջին շրջանում այդ երկրի ներկայությունը որեւէ տարածաշրջանում հանգեցնում է անկայունացման:  Հետեւաբար, թուրքական զինուժի ներկայության եւ գործողությունների լեգալացումն առաջնային անհրաժեշտություն է Անկարայի համար: Այդ ուժերի ներկայության եւ տեղաշարժի արձանագրումը կկանխի նաեւ դրանց սերտաճումը ադրբեջանական ուժերի հետ, որի դեպքում հնարավոր չի լինի տարանջատել վերջիններիս գործողությունները եւ պարզել հրադադարի ռեժիմի խախտման  դեպքերի ու սադրանքների հեղինակներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: