շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայի նախարարը կրկին հիշատակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի նախարարը կրկին հիշատակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ պետք է ընդունել Ալիևի առաջարկած խաղաղության առաջարկը, որից օգուտ կունենա նաև Հայաստանը։

Նա նշել է, որ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները կայունություն կապահովեն կովկասյան տարածաշրջանում։ Ըստ Աքարի՝ Հայաստանն արդեն գնում է այդ ճանապարհով՝ գիտակցելով խաղաղության ու կայունության անհրաժեշտությունը։

Թուրք նախարարն անդրադարձել է նաև, այսպես կոչված, ՛՛Զանգեզուրյի միջանցքին՛՛ և հույս հայտնել, որ այդ հարցն էլ կկարգավորվի:

 

  • Կիսվել: