հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կնշանակի, որ այդ երկիրը հանդուրժող դառնալու ճանապարհին է. Սարգսյան

Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կնշանակի, որ այդ երկիրը հանդուրժող դառնալու ճանապարհին է. Սարգսյան

«Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել»,-այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միեւնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է:

  • Կիսվել: