հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ Մարմարիսում անտառային հրդեհները դիվերսիայի հետևանք են

Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ Մարմարիսում անտառային հրդեհները դիվերսիայի հետևանք են

Թուրքիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ Մարմարիս առողջարանային քաղաքում մոլեգնող անտառային հրդեհները դիվերսիայի հետևանքով են տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Թուրքիայի Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունը հունիսի 21-ին հայտնել է, որ Մարմարիսում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել և քամու ուժեղ պոռթկումների պատճառով կրակը շարունակում է տարածվել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհների մարմանը մասնակցել է 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այսօր՝ հունիսի 22-ին, Մարմարիսում ուղղաթիռով զննում է իրականացրել և խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ներկայումս ոլորտում աշխատում է 2600 մարդ։ Հրդեհի դեմ պայքարող ինքնաթիռների թիվը հասել է 41-ի։ 151 մարդ նախազգուշական միջոցառման նպատակով տարհանվել է տներից։ 

  • Կիսվել: