կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է. Էնֆիաջյան

Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է. Էնֆիաջյան

Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛1️⃣Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների միջոցով՝ հրաժարվել Արցախից և ցեղասպանության ճանաչումից։
 
2️⃣Թուրքիան 1993թ փակել է Հայաստանի հետ սահմանը ՝ խախտելով ծով ելք չունեցող պետությունների իրավունքը, որի մասին բարձրաձայնել եմ բազմիցս Սևծովյան տնտեսական համագործակցության նիստերին։
 
3️⃣Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին կիրառելով նորագույն զենքեր։
 
4️⃣Թուրքիան վարձել է հատուկ ջոկատայիններ, ահաբեկիչներ Արցախյան պատերազմում։
 
5️⃣Թուրքիան նախապատրաստել և վարել է Ադրբեջանի կողմից մեր դեմ ուղղված ռազմական ագրեսիան։
 
6️⃣Թուրքիայի խորհրդարանում ամիսներ առաջ Ադրբեջանի հետ քննարկվել է Հայաստանին բանակից զրկելու հարցը։
 
7️⃣Թուրքիան պայքարում է Ադրբեջանին ուղղված միջազգային ճնշումների դեմ հայ ռազմագերիների հետ կապված։
 
8️⃣Թուրքիան նկրտումներ ունի Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ՝ ընկալելով դրանք որպես տարանցիկ, կարևոր նշանակության տարածքներ։
 
Հ. Գ. արդյո՞ք Թուրքիան մեզ չի ընկալում որպես թշնամի՛՛։

  • Կիսվել: