Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստը։
««Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 24-ին՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանություններ արված հայտարարությունները, որոնք արվում են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։
Անցյալի ցավը քաղաքական նպատակներով օգտագործելուն ակնհայտորեն ուղղված փորձերը բացաձակապես առոչինչ են:
Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարության մեջ: