շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Թուրքիան մեծացնում է լարվածությունը  տարածաշրջանում․ «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիան մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Աշխարհաքաղաքական զարգացումները ինտենսիվանում են մեր տարածաշրջանում: Արցախի շուրջ հակամարտությունը, ինչպես եւ կանխատեսվում էր, տալիս է իր մետաստազները: Թուրքիան օրինաչափորեն չէր կարող ողջունել եռակողմ հայտարարության  ստորագրման արդյունքում ռուսական խաղաղապահների մուտքը Արցախ: Թուրքիան զուգահեռաբար սկսել է մեծ քանակությամբ զորքեր տեղափոխել Հայաստանի հետ սահմանամերձ Իգդիր: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում լարվածությունն անընդհատ մեծանում է: Ուժեղանում է ռուսական ներկայությունը Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում, Իրանը զորքեր է կուտակել հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում, Թուրքիան էլ զորքեր է տեղափոխում Իրանի եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացումների ոչ մի սցենար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: