հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պոպուլիստական է անվանել Ջո Բայդենի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառումը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պոպուլիստական է անվանել Ջո Բայդենի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառումը

Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա իր թվիթերյան էջում գրել է. «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։

Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: