կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան

Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան

«Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է բոլորի շահերից», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցեր, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կարևոր քայլ է»,- ասել է նա։

  • Կիսվել: