երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիան չի գնա նման քայլի, որեւէ կերպ կողմ չի հանդիսանա․ Լիլիթ Մակունց

Թուրքիան չի գնա նման քայլի, որեւէ կերպ կողմ չի հանդիսանա․ Լիլիթ Մակունց

Կարծում եմ՝ սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունը գնում է այս կոնֆլիկտում Թուրքիային հնարավորինս ներգրավելու ճանապարհով։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Տավուշի սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խրախուսում է Թուրքիայի ներգրավվածությունը: 

«Կարծում եմ՝ Թուրքիան չի գնա նման քայլի, որեւէ կերպ կողմ չի հանդիսանա, եւ դա հիմնավորման կետեր ունի։ Առաջնահերթ, Թուրքիայի՝ կոնֆլիկտի ուղղակի կողմ դառնալու պարագայում, երբ խոսքը ՀՀ սահմանների հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի մասին է, աշխարհը դա կընկալի ցեղասպանության համատեքստում: Երկրորդ, շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան մի շարք տարածաշրջաններում արդեն իսկ կոնֆլիկտների կողմ է: Հետեւաբար, շատ երկրներ չեն ընկալի Թուրքիայի գործողությունները: Վերջինիս հիմնական շարժառիթը պայմանավորված է Ադրբեջանի սուտ քարոզչությամբ, թե իբրեւ ՀՀ-ն գազատար-նավթատար խողովակների հանդեպ ուզում է ոտնձգություն կատարել»,- նշեց նա։

  • Կիսվել: