ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան ազատ արձակեց լրտեսության մեջ կասկածյալ երկու իսրայելցիներին

Թուրքիան ազատ արձակեց լրտեսության մեջ կասկածյալ երկու իսրայելցիներին

Լրտեսության կասկածանքով Թուրքիայի կողմից ձերբակալված իսրայելցի ամուսինները հինգշաբթի օրը վերադարձել են տուն՝ մեկշաբաթյա կալանքից ազատվելուց հետո, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Մորդի և Նատալի Օկնինները վերադարձել են Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող իրենց տուն, որտեղ նրանց դիմավորել են ընտանիքի անդամներն ու լրագրողների մեծ խումբը:

Պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը զույգին և թուրք մի քաղաքացու ձերբակալել էր, երբ ինչ որ տեղեկություն էր ստացվել Ստամբուլի ասիական կողմում գտնվող ռադիո և հեռուստատեսային աշտարակում աշխատող մի աշխատակցից:

Աշխատակիցը պնդում էր, որ զույգը աշտարակի ռեստորանից լուսանկարում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտակայքում գտնվող տունը:

Ձերբակալված երեք անձանց սպասվում էր դատավարություն Ստամբուլի դատարաններից մեկում «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը կալանավորումից հետո հերքել է, որ զույգն աշխատել է իսրայելական գործակալությունում։

  • Կիսվել: